211652_close_icon
views-count22780 դիտում article-date 18:57 21-04-2018

Եթե Արմեն Սարգսյանը ցանկանում է հանդիպել ինձ, ապա ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել նրան այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան. Tert.am

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին գտնվում է Հանրապետության հրապարակում, արձագանքեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի իր հետ հանդիպման կոչին, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/04/21/cuyc/2668222]Tert.am[/url]-ը: «Եթե Արմեն Սարգսյանը ցանկանում է հանդիպել ինձ, ապա ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել Արմեն Սարգսյանին այս հրապարակում: Այս ժողովրդի ներկայությամբ նրան կընդունեմ և մենք կխոսենք: Ենթադրում եմ՝ ինձ բան ունի ասելու, ապա կարող ենք այստեղ խոսել»,- ասաց նա: Դիտարկմանը, որ Դուք հայտարարել էիք, որ իշխանության հետ միայն իրենց հրաժարականի հարցը կքննարկեք, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին: Ինչ վերաբերում է ակցիայի մասնակից Արմեն Սարգսյանի ձերբակալությանը և առաջադրված մեղադրանքին, Փաշինյանն ասաց, թե զավեշտալի մեղադրանք է, ավելին՝ պահանջում է անհապաղ ազատ արձակել Արմեն Սարգսյանին: Մեր բոլոր գործողությունները լիազորված են ժողովրդի կողմից: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե ինձ բռնելու կամ բերման ենթարկելու փորձեր լինեն»,- ասաց նա իր խոսքն ուղղելով ոստիկանությանը նշեց, որ նրանց դիմում է որպես եղբայր, ավագ եղբայր:

Նմանատիպ նյութեր