211652_close_icon
views-count22709 դիտում article-date 16:00 21-04-2018

Սթափվելու ժամանակն է. Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան հայտարարում է

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խորը մտահոգություն է արտահայտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ս.թ. ապրիլի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ Պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը վկայում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը և կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արտաքին միջավայրից տարբեր վնասաբեր միջամտությունների համար: Հատկապես վտանգավոր են գումարի դիմաց պետական դավաճանության դրդող կոչերը: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, հանդես գալով որպես քաղաքագիտության ոլորտում մասնագիտական ներուժը միավորող կառույց, իր մտահոգությունն է հայտնում հասարակության բևեռացման և խորացող հակասության առնչությամբ: Ազգային շահը պետք է գերակա լինի ցանկացած քաղաքական շահերի նկատմամբ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան կոչ է անում անհապաղ սկսել առանց նախապայմանների բանակցություններ և առաջարկում իր մասնագիտական աջակցությունը: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անունից՝ Ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

Նմանատիպ նյութեր