211652_close_icon
views-count8485 դիտում article-date 16:10 21-04-2018

Ադրբեջանը նոր վարչապետ ունի

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը վարչապետ է նշանակել իր օգնական Նովրուզ Մամեդովին, հաղորդում է haqqin.az պորտալը։ Նրա թեկնածությունն այսօր հաստատել է Միլի Մեջլիսը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են ապրիլի 11-ին, որում 4-րդ ագամ անընդմեջ գործող նախագահ Ալիևը հաղթանակ է տարել ընտրողների ձայների 86,02 %-ով: Հայտնել էինք նաև, որ ընտրություններն ընթացել են մեծաթիվ ու կոպտագույն խախտումներով։ Այդ առնչությամբ ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ:

Նմանատիպ նյութեր