211652_close_icon
views-count6067 դիտում article-date 11:43 21-04-2018

Չարլզը կդառնա Եղիսաբեթ II-ի իրավահաջորդը որպես Ազգերի համագործակցության ղեկավար. BBC

Ուելսի արքայազն Չարլզը կդառնա Եղիսաբեթ II թագուհու իրավահաջորդը որպես Ազգերի համագործակցության ղեկավար, հայտարարել են համագործակցությաբ անդամ երկրների ղեկավարները: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-43845672]BBC[/url]-ն: Թագուհին հայտարարել է, որ Չարլզի նշանակումը այդ պաշտոնում նրա «անկեղծ ցանկությունն է»: Ըստ ավանդույթի, Ազգերի Համագործակցությունը ղեկավարում է բրիտանական միապետը: Այնուամենայնիվ, այդ պաշտոնը չի փոխանցվում ժառանգաբար: Բրիտանական համագործակցության 53 անդամ պետությունների ղեկավարները միապետի իրավահաջորդի հարցը քննարկել են Վինձորյան պալատում փակ դռների հետևում, որից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: [img]http://st0.shamshyan.com/editor/0222919001524294866940660.jpg[/img]

Նմանատիպ նյութեր