211652_close_icon
views-count7106 դիտում article-date 11:30 21-04-2018

Մանվել Գրիգորյանի խոսքը՝ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրվա կապակցությամբ

Այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Թաթուլն այն քաջարի հայորդիներից է, ում ողջ գիտակցական կյանքը եղել է պայքար հանուն հայ ազգի իղձերի իրականացման: Դեռ համազգային հրապարակային շարժման ժայթքումից էլ առաջ՝ 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: 1991թ. ապրիլին Ադրբեջանի եւ խորհրդային զորքերի սկսած Կոլցո գործողության նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր: Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին: Հանուն հայրենիքի էլ նահատակվեց Թաթուլ Կրպեյանը, զենքը ձեռքին, 1991թ. ապրիլի 30-ին՝ Գետաշենում: Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահներն այն համոզման են, որ Թաթուլի, մեր բոլոր հերոս նահատակների հիշատակը միշտ վառ պետք է պահվի, անհրաժեշտ է շարունակաբար սերունդներին փոխանցել նրանց քաջագործությունների պատմությունը, նրանց օրինակով կրթել, դաստիարակել սերունդներին: Երկրապահը հենց Թաթուլի նման քաջերի օրինակով է ռազմահայրենասիրական դաստիարակություն հաղորդում պատանի, երիտասարդ երկրապահներին: Նման դաստիարակություն ստացած երիտասարդներն են այսօր կանգնած հայոց սահմանին՝ Թաթուլի նման հզոր, Թաթուլի նման անպարտելի: Ազգային հերոսի ծննդյան օրը մեր բանակին հզորություն, մեր երկրին խաղաղություն մաղթելու հերթական առիթ է: Լինենք հայրենասեր, լինենք միասնական եւ կհասնենք ազգային բոլոր իղձերի իրականացմանը: [b]ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան [/b]

Նմանատիպ նյութեր