հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը BMW-ով բախվել է շանն ու հայտնվել երկաթե արգելապատնեշների մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը BMW-ով բախվել է շանն ու հայտնվել երկաթե արգելապատնեշների մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Կառլեն Գ.-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի 01 NV 015 համարանիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտում։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արմեն Ներսիսյանն ու Արման Բագրատյանը։

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում վարորդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է թափառող շունը, ու ինքը հարվածել է շանը, այնուհետև չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ առաջ է ընթացել ու բախվել երկաթե արգելապատնեշներին։

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի և այն ի պահ հանձնվեց վարորդին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք