211652_close_icon
views-count4383 դիտում article-date 14:56 20-04-2018

Որոշ լրագրողներ անտեսում են ոստիկանության խնդրանքը և խոչընդոտում ծառայողների պարտականությունների կատարմանը. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է լրագրողներին պահպանել ողջամիտ հեռավորություն հավաքի վայրից՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի լրագրողներ, իմ լավ բարեկամներ, խնդրում եմ կատարեք ձեր աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով, մի դարձեք կողմ կամ էմոցիա տարածող, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձրակարգ մասնագիտական աշխատանքը. երբ այն իրոք այդպիսին է, իսկապես պահանջված և գնահատելի է: Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը: Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման գործողություններից, քանի որ ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից»:

Նմանատիպ նյութեր