211652_close_icon
views-count7829 դիտում article-date 15:09 20-04-2018

Ցույցերի ընթացքում տուժած՝ հիվանդանոցում գտնվող 3 քաղաքացու վիճակը բավարար է. Առողջապահության նախարարություն

Ապրիլի 20-ի, ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Մեկ տուժած գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում։ Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:

Նմանատիպ նյութեր