211652_close_icon
views-count5840 դիտում article-date 10:13 20-04-2018

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը. «Ազատություն»

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ՆԱՏՕ-ն հայտարարել են, որ երեկ Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քուրթիս Սկապարոտիի հանդիպումը: 2013 թվականից ի վեր սա երկու գեներալների միջև կայացած առաջին հանդիպումն է: Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները խիստ վատթարացել են 2014-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո։

Նմանատիպ նյութեր