211652_close_icon
views-count3953 դիտում article-date 15:18 19-04-2018

Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Լատվիան Էստոնիայից հետո ԵՄ անդամ երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս համաձայնագիրը: Շնորհակալ ենք Լատվիայի Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը, մեր ընկերներին աջակցության համար»,- գրել է դեսպանը: Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ այս պահը համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել էր Էստոնիան: ՀՀ Ազգային ժողովն այն վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին:

Նմանատիպ նյութեր