211652_close_icon
views-count4938 դիտում article-date 13:21 19-04-2018

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ այդ պաշտոնում Դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն հատկացնել երկկողմ համագործակցությանը, տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների զարգացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիան փոխգործակցությանը: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին», - ասվում է Մեդվեդևի ուղերձում: TASS լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեդվեդևն իր ուղերձում նաև ընդգծել է «Սարգսյանի անձնական ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»:

Նմանատիպ նյութեր