211652_close_icon
views-count48040 դիտում article-date 09:56 19-04-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Ցուլ» ռեստորանի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճաապարհի 1-ին կմ հատվածում՝ «Ցուլ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Սեդրակ Պետիկյանի վարած Opel Astra մակնիշի 771 GG 71 համարանիշի, Հարութ Աբրահամայնի վարած Mercedes մակնիշի 33 ԼD 523 համարանիշի և Լյուդվիգ Մելիքյանի վարած Mercedes մակնիշի 15 ՏՏ 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Պետիկյանը. Հ. Աբրահամյանը և ուղևորներից Արսեն Գևորգյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Վարդենիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են վթարի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր