211652_close_icon
views-count7426 դիտում article-date 15:43 18-04-2018

Մոսկվան հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում. Պեսկով

Ռուսաստանը հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է TASS-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Մոսկվայում հետևո՞ւմ են, արդյոք, Երևանում տեղի ունեցող բողոքի գործողություններին: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 17-ին շնորհավորական հեռագիր Է ուղարկել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, իսկ ավելի ուշ կայացել Է նրանց հեռախոսազրույցը: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և, որ գլխավորն Է, հուսով ենք, որ ամեն ինչ կընթանա օրինականության շրջանակներում»,-ասել Է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր