211652_close_icon
views-count77410 դիտում article-date 14:25 18-04-2018

Բարեխիղճ քաղաքացու, իսկ հետո Վանաձորի փրկարարների ու բժիշկների շնորհիվ փողոցում ընկած տղամարդու կյանքը փրկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում միջին տարիքի տղամարդ է ընկած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանում են Վանաձորի փրկարարները, Վանաձորի շտապօգնության բժիշկները, ովքեր փողոցում հայտնված տղամարդուն տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, որից հետո տեղափոխում են Վանաձորի բժշկական կենտրոն։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ պարզվել է՝ տղամարդը եղել է բավականին գինովցած, ու եթե բարեխիղճ քաղաքացին չտեղեկացներ համապատասխան կառույցներին և նրանքն էլ օպերատիվորեն չարձագանքեին, ապա հնարավոր է՝ քաղաքացու համար դեպքը ողբերգական լիներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր