211652_close_icon
views-count27711 դիտում article-date 13:37 18-04-2018

32-ամյա մերսուհին դիմել է ոստիկանություն և հայտնել. «Օդնոկլասսնիկի»-ով ծանոթացած տղան մերսման անվան տակ կողոպտել է իրեն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում տեղի ունեցած կողոպուտի փաստով։ Ժամը 01։00-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արև Բ.-ն կանչով մեկնել է Մ. Մելիքյան փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, որտեղ մի տղա, ով ներկայացել է Արթուր, ում հետ ինքը ծանոթացել է «Օդնոկլասսնիկի» կայքում տեղադրված մերսում կատարելու հայտարարությունից, նշված բնակարանում իր հետ ոչ ավանդական սեռական հարաբերություն չունենալու համար վիճաբանել է, որից հետո ձեռքերով ու ոտքերով Արթուր ներկայացած տղան հարվածել է իր մարմնի տարբեր մասերին և հափշտակել «Սամսունգ Գալաքսի» տեսակի բջջային հեռախոսը և պայուսակում եղած գումարը։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Արթուրի անձը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր