12203 դիտում
11:31 18-04-2018
Հունաստանում միջազգային հանցախումբ է ձերբակալվել. նրանց մեջ հայեր և վրացիներ կան
Հունաստանում ոստիկանությունը ֆրանսիական ոստիկանության հետ համատեղ ուժերով 2-րդ օրն է՝ Սալոնիկում միջազգային հանցավոր խմբավորման դեմ (Վրացական խմբավորում) գործողություններ է իրականացնում։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնի է 14 ձերբակալվածների մասին։ Վերջիններս, այսպես կոչված, «վրացական մաֆիայի» անդամներ են:
Խմբավորումը գործել է Եվրոպայի ողջ տարածքում։ Միայն Սալոնիկում բացահայտվել են տասնյակ գողություններ։ Խմբավորումը մասնագիտացել էր խմբակային գողություններում։
Նախօրեին Պիլեյ թաղամասում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որը, տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, առնչություն ունի ոստիկանական օպերացիային։ Հրազենային կրակը ոստիկանների ուղղությամբ բացել է կասկածյալ անձը, երբ հասկացել է, որ իրեն հետևում են։
Նմանատիպ օպերացիա է անցկացվում նաև Ֆրանսիայում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածների մեջ է խմբավորման պարագլուխը։ Alpha հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրան անվանում են «Եվրոպայի Էսկոբար»։
Վերջինս մեղադրվում է սպանություններ, թմրանյութերի առքուվաճառք, զենքի անօրինական պահում, կիրառում, վաճառք, մարմնավաճառություն կազմակերպելու մեջ։ Պարագլխին որոնում էին Իսպանիայում և Ֆրանսիայում, իսկ Հունաստանում նա ձերբակալվել է ֆրանսիական կողմի հայցով։
Enikos թերթն էլ հայտնում է, որ խոսքը 57-ամյա Լ. Ս.-ի մասին է, որ եղել է Եվրոպայում վրաց-ռուսական մաֆիայի պարագլուխը։ Ձերբակալվածների մեջ վրացիներ, հայեր և ռուսներ կան։
Նմանատիպ նյութեր
4085 դիտում
14:32 20-07-2014
Մի խումբ վրացիներ ներխուժել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, ծեծել հավատացյալների ու թեմի առաջնորդին. Tert.am
1051 դիտում
23:00 10-02-2014
Ֆրասիայում թանկարժեք գինիների գողությամբ զբաղվող հանցախումբ է ձերբակալվել
Այս բաժնից
955 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
550 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
376 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը