211652_close_icon
views-count3885 դիտում article-date 15:52 17-04-2018

ԱՄՆ-ն նոր առևտրային սահմանափակումներ է մշակում Չինաստանի դեմ. WSJ

Ամերիկյան իշխանությունները կարող են նոր տնտեսական սահմանափակումներ մտցնել Չինաստանի նկատմամբ այն բանի համար, որ Չինաստանը իր շուկայում ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին բավականաչափ ազատություն չի տրամադրում, գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ում դժգոհ են նրանից, որ ամերիկյան կորպորացիաները, համաձայն Չինաստանի օրենսդրության, պետք է համատեղ ձեռնարկություններ ստեղծեն Չինաստանի հետ։ Այս ամենից ելնելով, աղբյուրի խոսքով, ԱՄՆ-ն պատրաստվում է պաշտոնական հայտարարություն անել և հայտնել իր մտադրության մասին։

Նմանատիպ նյութեր