211652_close_icon
views-count50353 դիտում article-date 09:29 17-04-2018

Երևանում 35-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է կայանված BMW-ի մեջ և 15 մետր առաջ հրել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Հակոբյանը իր վարած Opel Astra մակնիշի 800 AA 81 համարանիշի ավտոմեքենայով Հ. Բեկնազարյան փողոցի 40 շենքի հարևանությամբ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 21-ամյա Դավիթ Մկրտչյանին պատկանող BMW մակնիշի 35 NA 287 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորուհին՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Էմմա Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Opel-ից դուրս են բերել վարորդին և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, հետո տեղափոխել հիվանդանոց։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վարազդատ Բաբայանն ու Հովհաննես Սարգսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ը շահագործվում էր որպես տաքսի և նրա ԱՊՊԱ-ի ժամանակն անցած է եղել, իսկ հարվածի արդյունքում էլ BMW-ն մոտ 15 մետր կայանված տեղից առաջ է ընթացել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր