211652_close_icon
views-count78619 դիտում article-date 08:35 17-04-2018

Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes Vito-ն ու УАЗ-ը . վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի և Դուդկով փողոցների խաչմերուկում բախվել են УАЗ մակնշիշի 701 AF 61 համարանիշի և Mercedes Vito մակնիշի 34 NN 735 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը 16 տարեկան տղա է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և տեսուչ Հարութ Ղազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների УАЗ-ը վարել է հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր