18311 դիտում
20:36 16-04-2018
Ռուսաստանը Ղրիմում զորքեր է կուտակում. թերակղզում մոտ 30 հազար զինվորական է կենտրոնացվել
Ռուսաստանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ղրիմում՝ փորձելով թերակղզին ռազմաբազայի վերածել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Կիևում կայացած անվտանգության XI ֆորումին, գրում է [url=https://jam-news.net/?p=96826&lang=hy] JAMNEWS[/url]-ը:
«Թերակղզում С-400 զենիթահրթիռային համալիրի հզոր հրթիռներ են տեղակայված, որոնք կարող են ինքնաթիռ խոցել մեր երկրի ցանկացած կետում… Դա վկայում է այն մասին, որ ռուս ագրեսորը Ղրիմում հզոր ռազմական ներուժ է կուտակում ոչ միայն այնտեղ իր ներկայությունը պաշտպանելու համար», — ասել է նա:
Տուրչինովի տվյալներով՝ Ղրիմում կենտրոնացված է ՌԴ մինչև 30 հազար զինվորական:
«Այնտեղ (Ղրիմում) շատ հզոր ռազմական ներուժ է կենտրոնացված: 22-րդ զորաբանակային կորպուսը Սևծովյան նավատորմի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերի դիվիզիայի այլ ստորաբաժանումներով կազմում է ավելի քան 30 հազար զինվորական», — հայտարարել է Տուրիչինովը:
Նա հաղորդել է նաև, որ հաջորդ շաբաթ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կքննարկի պատժամիջոցների կիրառումը՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նմանությամբ:
Նմանատիպ նյութեր
2423 դիտում
18:50 16-03-2014
Ռուսաստանի հետ սահմանին ուկրաինացիները զորքեր են կուտակում
691 դիտում
16:10 09-09-2023
Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանը զորքեր է կուտակում. տեղի է ունեցել Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույց
1209 դիտում
12:10 04-06-2015
Ընտրությունների նախաշեմին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել