211652_close_icon
views-count11862 դիտում article-date 18:04 16-04-2018

ՉԼ-ի քառորդ եզրափակիչում ամենագեղեցիկը ճանաչվել է ոչ թե Ռոնալդուի, այլ՝ Սալահի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՈւԵՖԱ-ն հրապարակել է երկրպագուների քվեարկության արդյունքները՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումներում լավագույն գոլի համար: Լավագույնը ճանաչվել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի գոլը «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում (2:1): Նրա օգտին քվեարկել է երկրպագուների 39%-ը: Իսկ ահա Կրիշտիանու Ռոնալդու մկրատաձև հարվածով գոլը «Յուվենտուսին»՝ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում, ստացել է երկրպագուների 30%-ը: Սրա բացատրությունը շատ պարզ է. Սալահի օգտին՝ ցանկացած քվեարկությունում, քվեարկում է Եգիպտոսի բնակչության մի ստվար զանգվածը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր