211652_close_icon
views-count6075 դիտում article-date 17:56 16-04-2018

Արցախի ռեստորատորների պատվիրակությունը Երևանում ծանոթացավ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեությանը

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության միջև շարունակվում են ակտիվ համագործակցությունը Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման շուրջ: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հրավերով ապրիլի 12-15-ը փորձի փոխանակման նպատակով գործնական այցով Երևանում էր Արցախի ռեստորատորների պատվիրակությունն ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ղեկավարությամբ: Ծրագրի շրջանակում Արցախի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներն այցելեցին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանները՝ «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի 4 մասնաճյուղերը՝ «Տերյան», «Ամիրյան», «Պարոնյան», «Խորենացի», «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը։ Բոլոր կազմակերպություններում նրանց մանրամասնորեն ծանոթացրեցին յուրաքանչյուրի գործառնության և աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին, ներկայացրեցին սպասարկման և խոհանոցի կառավարման սկզբունքները: Շրջայցի կիրակնօրյա օրակարգում էր ընկերության «Արցախ» գործարանում կայացած հանդիպումը: Գործարանում մսամթերքն անցնում է վերամշակում, պատրաստվում են տարբեր տեսակի պահածոներ, կոմպոտներ, կիսաֆաբրիկատներ, որոնք այնուհետև մատակարարվում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններ՝ ապահովելով համն ու խոհարարական վարպետությունը խորհրդանշող ճանաչված ձեռագիրը: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պատրաստվում է նոր նախագծի մեկնարկին, և Արցախի ռեստորատորները հնարավորություն ունեցան ծանոթանալ նաև նոր ռեստորանի պլանավորման, բացման և գործարկման նրբություններին: Ծրագրի հաջորդ փուլերում Արցախից Երևան կժամանեն խոհարարներ և սպասարկման ոլորտի մասնագետներ, ովքեր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում կանցնեն վերապատրաստում: Նախատեսվում է նաև ընկերության ռեստորաններում Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի ուսանողների պրակտիկայի կազմակերպումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր