211652_close_icon
views-count28995 դիտում article-date 17:41 16-04-2018

Հիվանդանոցից դուրս գալուց հետո կմիանամ ցուցարարներին. Նիկոլ Փաշինյան. Tert. am

Հիվանդանոցից դուրս գալուց հետո ես միանալու եմ ցուցարարներին: Այս մասին «Նաիրի» բուժհաստատությունից լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն նորմալ է զգում: Նա նշեց, որ շորերն ու կոշիկները պատառոտված են, բայց ինքը կգնա Բաղրամյան պողոտա: Մինչ այդ, Փաշինյանի խոսքով, ինքը կփոխի շորերը: Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ ինքը վնասվածքները ստացել է փշալարերի վրայով անցելիս: Իրենց հիվանդանոց են բերել ոստիկանները: «Երբ անցա, այնպես ստացվեց, որ կտրվեցի ցուցարարներից: Ինձ փորձում էին քաշել այնկողմ, ես փշալարերից բռնեցի ու պատռվածքներ ստացա: Հիմա կարել են: Իսկ աչքիս վնասվածքը բեկորային չէ: Հարվածից է: Կապտուկը, ենթադրում եմ, ձայնային նռնակի ալիքից է»,- նշեց պատգամավորը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/16/incident/2663932]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր