հիմնական կայք
Լրահոս

Ծնողների համար անցկացվեց «Երեխաների անվտանգությունը ճանապարհներին» թեմայով անվճար պարապմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ծնողների համար անցկացվեց «Երեխաների անվտանգությունը ճանապարհներին» թեմայով անվճար պարապմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Անվտանգ Երթևեկություն ավտոդպրոցում, այսօր անցկացվեց անվճար ուսումնական պարապմունք ծնողների համար «երեխաների անվտանգությունը ճանապարհներին» թեմայով:


Դասախոսության ընթացքում առանձին-առանձին ներկայացվեց երեխաների երթևեկության ընթացքում որպես ուղևոր և որպես հետիոտն մասնակցության վերաբերյալ փորձագիտական և մասնագիտական խորհրդատվություն:

Մեկնաբանվեցին երթևեկության կանոնների պահանջներն ուղղված երեխաների տեղաշարժմանը ճանապարհներով և փոխադրմանը տրանսպորտային միջոցներով: Ցուցադրվեցին երեխաների մեքենաներով փոխադրման համար նախատեսված հարմարանքների և դրանցով ամրակապման կարգն ու կիրառությունը: Ներկայացվեց ծնողների դերն ու հնարավորությունները երեխաների մոտ անվտանգ ու կարգապահ վարքագիծ դրսևորելու և զարգացնելու գործում:

Կազմակերպիչները նշեցին, որ միջոցառումները շարունակական են լինելու և տարբեր թիրախային խմբեր են ընտրվելու նմանօրինակ դասախոսությունների միջոցով երթևեկության անվտանգության հիմունքները ներկայացնելու, տարածելու և գիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք