211652_close_icon
views-count2817 դիտում article-date 16:41 16-04-2018

Արմեն Սարգսյանն ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 16-ին ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Հայաստան արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարա­բե­րությունների լավագույն դրսևորումներից է: Զրուցակիցները կարևորել են աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձևավորված կառույց չէ, այլ ավելի լայն ընդգրկման միավորում՝ նկատի ունենալով գագաթաժողովի շրջանակներում կայանալիք ֆրանկոֆոն երկրների գործարարների ֆորումը և ֆրանկոֆոն գործարար ցանցի ստեղծումը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Արցախի հիմնախնդրի խաղաղ հան­գու­ցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման ու համագործակցության զարգացման ուղղությամբ: Սենատոր Կադիքը ներկայացրել է արտերկրում բնակվող ֆրանսիացիներին Սենատում ներկայացնելու համակարգը, արտերկրում ֆրանսիական կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմները:

Նմանատիպ նյութեր