հիմնական կայք
Լրահոս

Արսեն Վենգեր. ԱՊԼ-ը վատ, շատ վատ որոշում կայացրեց

Արսեն Վենգեր. ԱՊԼ-ը վատ, շատ վատ որոշում կայացրեց «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի որոշումը՝ հաջորդ մրցաշրջանում տեսակրկնապատկերների համակարգ չմտցնելու վերաբերյալ:


«Ցավոք, լիգան հրաժարվեց տեսակրկնապատկերների համակարգի ներդրումից: Անձամբ ես գտնում եմ, որ դա վատ, շատ վատ որոշում էր:

Պրեմիեր լիգայում բազմաթիվ առաջադեմ մտածող մարդիկ են աշխատում, նրանք ցանկանում եմ ամբողջ Եվրոպայից առռաջ լինել: Այդ որոշումով մենք մեզ ետ գլորեցինք:

Այս մրցաշրջանի յուրաքանչյուր կարևոր խաղում սխալներ են եղել, որոնցից հնարավոր կլիներ համակարգի առկայության դեպքում խուսափել, հատկապես՝ Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» խաղերի ժամանակ:

Երիտասարդ սերունդը արդեն սովորել է տեսակրկնություններին: Նրանք կարող ենք մեզանից դեմքով շրջվել, քանի որ ամբողջ աշխարհն արդեն կիրառում է համակարգը», ասել է Վենգերը:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք