հիմնական կայք
Լրահոս

«Մանչեսթեր Սիթին» կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

«Մանչեսթեր Սիթին» կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը «Մանչեսթեր Սիթին» 34-րդ տուրում ժամկետից շուտ դարձավ Անգլիայի չեմպիոն:


Այդպիսով, «Ման Սիթին» կրկնեց ԱՊԼ-ի ռեկորդը, որը 2000/01 մրցաշրջանում սահմանել էր «Մանչեսթեր Յունայթեդը»:

Երկու մանչեսթերյան ակումբներն էլ չեմպիոն էին դարձել բոլորից շուտ՝ առաջնության ավարտից 5 խաղ առաջ:

Անգլիայի բարձրագույն լիգայի ամբողջ պատմության մեջ առաջնության ավարտից 5 խաղ առաջ չեմպիոնական տիտղոս նվաճել են ընդամենը 2 թիմ. նույն «Մանչեսթեր Յունայթեդը» (1907/08) և «Էվերթոնը» (1984/85):

Ինչ վերաբերում է Խոսեպ Գվարդիոլային, ապա նա իր 9 տարվա մարզչական կարիերայի ընթացքում 7-րդ անգամ է թիմին չեմպիոնական տիտղոսի բերում: «Մանչեսթեր Սիթիի» հետ նա նվաճեց 23-րդ տիտղոսը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ունի 25 տիտղոս:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք