14465 դիտում
21:20 15-04-2018
«Վեսթ Բրոմվիչի» սենսացիոն հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ «Մանչեսթեր Սիթիին» դարձրեց Անգլիայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի սենսացիոն պարտություն կրեց մրցաշարի անհուսալի ետնապահ «Վեսթ Բրոմվիչին»՝ 0:1:
Հյուրերը արդեն մեկ ոտքով Անգլիայի Չեմպիոնշիփում են, սակայն դա նրանց չխանգարեց իսկական ճակատամարտ տալ Ժոզե Մոուրինյոյի թիմին: «Վեսթ Բրոմվիչը» բավական գրագետ խաղ ցուցադրեց, և պարբերաբար սուր հակագրոհների էր դիմում:
Հանդիպման 73-րդ րոպեին «Վեսթ Բրոմվիչի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը գրավեց Դե Խեայի պաշտպանած դարպասը և դա պատմական գոլ ստացվեց, քանի որ մանկունյանցիները այդպես էլ չկարողացան գրավել հիանալի հանդիպում անցկացրած Բեն Ֆոստերի դարպասը և պարտություն կրեցին՝ 0:1:
Իսկ դա նշանակում է, որ ԱՊԼ-ի առաջնության ավարտից 5 տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» հռչակվեց չեմպիոն: Պեպ Գվարդիոլայի թիմը ուներ 87 միավոր և անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Յունայթեդի» համար, որն այս պարտությունից հետո 71 միավոր ունի:
Այսպիսով, Խոսեպ Գվարդիոլան արդեն երրորդ երկրում է թիմին չեմպիոնական տիտղոսի բերում. նրա գլխավորությամբ «Բարսելոնան»՝ Իսպանիայում, և «Բավարիան»՝ Գերմանիայում արդեն 3-ական անգամ դարձել էին երկրի չեմպիոններ:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» 5-րդ անգամ է դառնում Անգլիայի չեմպիոն. վերջին անգամ թիմը չեմպիոն էր հռչակվել 2013/2014 մրցաշրջանում:
Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1
Ջեյ Ռոդրիգես, 73
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10271 դիտում
21:22 21-10-2017
Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» սենսացիոն պարտություն կրեց ու ավելի բաց թողեց «Մանչեսթեր Սիթիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21894 դիտում
22:02 29-01-2017
Անգլիայի Գավաթ. Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլն ու «Մանչեսթեր Յունայթեդի» ջախջախիչ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9142 դիտում
22:22 14-01-2018
Անգլիայի առաջնություն. Ֆանտաստիկ խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
925 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ