211652_close_icon
views-count10125 դիտում article-date 22:31 15-04-2018

Մեծ Բրիտանիան պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի օլիգարխների դեմ

Մեծ Բրիտանիան շուտով երկրում նոր պատժամիջոցներ կկիրառի ռուսաստանցի գործարարների դեմ, հայտնում է Sunday Times-ը: Պատժամիջոցները կվերաբերվեն «ռուս օլիգարխներին», սակայն առայժմ չեն նշվում կոնկրետ սահմանափակումները: Հրապարակման մեջ հիշատակվում են ԱՄՆ-ի լուրջ սանկցիաների տակ ընկած Օլեգ Դերիպասկան և Վիկտոր Վեկսելբերգը, ինչպես նաև՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը: Նոր սանկցիաների կիրառումը պարբերականին հետ զրույցում հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Սակայն նա ավելին չի մանրամասնել. «Մենք ուսումնասիրում ենք գործողությունների բոլոր ասպեկտները, որոնք կարող են գործադրվել»: Ավելի վաղ Թերեզա Մեյը սպառնացել էր սառեցնել Ռուսաստանի պետական հաշիվները, եթե բրիտանացի քաղաքացիների կյանքի ու գույքին սպառնալիքներ ի հայտ գան: Վարչապետը խոստացել էր, որ Բրիտանիայի քրեական գործակալությունը կշարունակի աշխատել՝ հակազդելով «լուրջ հանցագործներին և կոռումպացված էլիտաներին», այդ թվում՝ ռուսական:

Նմանատիպ նյութեր