211652_close_icon
views-count6623 դիտում article-date 22:00 15-04-2018

Պեպ Գվարդիոլա. Անգլիայի չեմպիոն դառնալն ավելի բարդ է, քան՝ Իսպանիայի և Գերմանիայի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է այն հարցին, թե որ առաջնությունն է ավելի բարդ նվաճել: «Պրեմիեր լիգան նվաճելն ավելի բարդ է: Մարզական բաղկացուցիչը, եղանակային պայմանները, հանդիպումների քանակը. բարդ մրցաշար է: Առայժմ սա իմ ամենամեծ նվաճումներից մեկն է: Առաջին չեմպիոնական տիտղոսը ցանկացած երկրում շատ կարևոր է: Երբ ես առաջին անգամ «Բարսելոնային» չեմպիոն դարձրի, դա երազանքի իրականացում էր: «Մանչեսթեր Յունայթեդին» ՉԼ-ի եզրափակիչում հաղթելը հրաշալի էր: Այն պահը, երբ Անգլիայի չեմպիոն դառնանք, իմ համար առավել զգալի և կարևոր իրադարձություններից մեկը կլինի», ասել է կատալոնացին: Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի առաջնության ավարտից 5 խաղ առաջ դարձավ Անգլիայի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր