հիմնական կայք
Լրահոս

Նոր LADA Xray 4x4 ամենագնացը ավտոմատ փոխանցման տուփ կունենա

Նոր LADA Xray 4x4 ամենագնացը ավտոմատ փոխանցման տուփ կունենա Ըստ վերջին տեղեկությունների՝ նոր LADA Xray 4x4 ամենագնաց- հեչբեքը կհամալրվի ավտոմատ փոխանցման տուփով, որով ավտոարտադրողի հետ կկիսվի ֆրանսիական Renault-ն:


Renault-ի ներկայացուցիչները նշել են, որ չեն խուսափում մրցակցությունից և պատրաստ են կիսվել «АвтоВАЗ»-ի հետ իրենց տեխնոլոգիաներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ շուկայում սկզբից կհայտնվեն մեխանիկական տուփով LADA Xray 4x4 մոդելներ, այնուհետև՝ Renault-ի ավտոմատ փոխանցման տուփով:

Ամենագնացը հագեցած կլինի 1,8 լ աշխատանքային ծավալով շարժիչով, որը 122 ձիաուժ հզորություն կապահովի:

Նշվում է, որ ամենագնացը կունենա 15 դյույմանոց անվասկավառակներ, ինչպես նաև հետևի տեսարանի տեսախցիկ, անվադողերի ճնշման ցուցիչ, մեծ դիսփլեյով ժամանակակից մուլտիմեդիա և նավիգատոր:

Այս պահին դեռ հայտնի չէ ամենագնացի արժեքի մասին, սակայն ամենաէժան նման հեչբեքը վաճառվում է 508 410 ՌԴ ռուբլով (մոտ 8200 դոլար):

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք