211652_close_icon
views-count18024 դիտում article-date 10:06 15-04-2018

Իջևանում կայացավ ազգային նվագարանների առաջին փառատոնը, որին մասնակցեցին ամբողջ մարզից շուրջ 100 աշակերտներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 14-ին, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ Իջևանի երաժշտական դպրոցում կայացավ ազգային նվագարանների և ժողովրդական երգի առաջին փառատոնը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը մասնակցեցին մարզի 10 երաժշտական դպրոցների շուրջ 100 աշակերտներ, որոնք հանդես եկան ավելի քան 50 համարներով: Պատանի երաժիշտների միջև մրցույթը անցկացվեց վոկալից, քանոնից, քամանչայից, դուդուկից և դհոլից: Փառատոնի մրցանակակիրներին և մյուս մասնակիցներին հուշանվերներ ու պատվոգրեր հանձնեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ով իր ելույթում կարևորեց ժողովրդական նվագարանների դերը ազգապահպանման գործում և հույս հայտնեց, որ փառատոնը կդառնա ամենամյա: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 343+
343+

Նմանատիպ նյութեր