211652_close_icon
views-count21843 դիտում article-date 19:19 14-04-2018

Սիրիայի հակաօդային ուժերը չեզոքացրել են արևմտյան կոալիցիայի արձակած 103 հրթիռներից 71-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ սիրիական հակաօդային ուժերը հաջողությամբ չեզոքացրել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/14/1093759/]արձակած[/url] 103 հրթիռներից 71-ը: «Մեր տեղեկություններով, ընդհանուր առմամբ արձակվել է 103 հրթիռ: Սիրիական համաօդային ուժերի միջոցները, որոնց մեծ մասը խորհրդային արտադրության համալիրներ են, հաջողությամբ ետ են մղել օդային և ծովային միջոցներ արձակած հրթիռները», հայտնել է ռուսական գենշտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-գնդապես Սերգեյ Ռուդսկին: Նա նշել է, որ հրթիռային հարձակմանը դիմագրավել են հակաօդային ուժերի C-200, C-125, «Բուկ», «Օսա» և «Կվադրատ» համալիրները: «Դա վկայում է Սիրիայի զինանոցում գտնվող զինատեսակների բարձր արդյունավետության, և մեր մասնագետների կողմից սիրիացի զինվորականների հիանալի ուսուցման մասին», ընդգծել է ռուս զինվորականն ու հավելել, որ 1,5 տարվա ընթացքում Ռուսաստանը ամբողջությամբ վերականգնել է սիրիական ՀՕՈւ-ն և շարունակում է այն կատարելագործել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր