211652_close_icon
views-count12232 դիտում article-date 18:23 14-04-2018

Դոնալդ Թրամպ. Հիանալի աշխատանք կատարվեց գիշերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը մեկնաբանել է հրթիռային [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/14/1093759/]հարվածը[/url] Սիրիային, որն այս գիշեր իրականացրել էին Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: «Հիանալի աշխատանք կատարվեց գիշերը: Շնորհակալություն Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը՝ ցուցաբերած իմաստնության և նրանց զինված ուժերի հզորության համար: Ավելի լավ արդյունք հնարավոր չէր ակնկալել: Միսիան կատարված է», գրել է Թրամպը Թվիթերի իր էջում: Բացի այդ, Սպիտակ Տան ղեկավարը հայտնել է, որ հպարտանում է ամերիկյան զինված ուժերով: Նա նաև տեղեկացրել է, որ շուտով ԱՄՆ-ի բանակն ավելի ուժեղ կդառնա:

Նմանատիպ նյութեր