հիմնական կայք
Լրահոս

Թուրքիան ողջունել է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային

Թուրքիան ողջունել է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային Թուրքիան մեկնաբանել է ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Սիրիային: Մասնավորապես, երկրի արտգործնախարարությունը ողջունել է արևմտյան կոալիցիայի հարձակումը՝ այն որակելով «մարդկության խղճի դրսևորում»: Անկարայում վստահ են, որ Սիրիան Դումա քաղաքում ապրիլի 7-ին քիմիական զենք է կիրառել:


«Կան լուրջ կասկածներ, որ այդ քիմիական հարձակումն իրականացրելէ սիրիական վարչախումբը», նշված է թուրքական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Իսկ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Ղալինը միջազգային հանրությանը կոչ է արել նպաստել Սիրիայում քաղաքական շուտափույթ կարգավորմանը՝ ընդգծելով, որ ներկայումս առավել մեծ վտանգ է ներկայացնում ոչ թե քիմիական, այլ՝ սովորական զենքը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 30 հրթիռ են արձակել Սիրիայի տարածքում:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք