211652_close_icon
views-count4373 դիտում article-date 16:48 14-04-2018

Արցախում գրքերի տոն կկազմակերպվի

Արցախի պետական համալսարանում ապրիլի 16-ին կկազմակերպվի գրքերի տոն: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Միջոցառման շրջանակում նախատեսվում է կազմակերպել գրքի արժևորմանը նվիրված քննարկում, հանդիպում բուհի ուսանողների հետ: «Հայաստանում մշտապես կազմակերպվում են գրքի ու գրականության արժևորմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ամրապնդել գրքի նկատմամբ սերը նաև հայկական երկրորդ հանրապետությունում: Եվ, ինչու ոչ, նաև արցախցիներին ներկայացնել հայերեն հրատարակված նոր գրքերը»,-նշում է «Էդիթ Պրինտ»հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբկներկայացվեն մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հանրահայտ գրողներԱնտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի,Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հեղինակներիգործեր: Գրքեր կներկայացվեն տարիքային տարբեր խմբերի համար:

Նմանատիպ նյութեր