211652_close_icon
views-count11433 դիտում article-date 15:43 14-04-2018

Պուտինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անհապաղ նիստ է հրավիրել

Սիրիայում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ և եվրոպական մի շարք երկրների մասնակցությամբ իրավիճակի սրման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անհապաղ նիստ է հրավիրել։ Հիշեցնենք, որ այս գիշեր Սիրիայի տարածքում 3 կետերի հրթիռակոծություն է իրականացվել ամերիկյան, ֆրանսիական և բրիտական կործանիչների կողմից։ Հրթիռակոծվել են քիմիական զենքի արտադրության հետ կապ ունեցող օբյեկտներ։ Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սիրիայի շուրջ ներկայիս սրված իրավիճակը կործանիչ ազդեցություն է թողնում ողջ միջազգային հարաբերությունների վրա։ Պատմությունը ամեն ինչ իր տեղն է դնելու, և ծանր պատասխանատվությունն արդեն իսկ կրում է Վաշինգտոնը Հարավսլավիայի, Իրաքի և Լիբիայի հետ հաշվեհարդար տեսնելու համար»։

Նմանատիպ նյութեր