211652_close_icon
views-count6272 դիտում article-date 16:35 14-04-2018

Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը ներկա է գտնվել «Les réverbères de la mémoire» («Հիշողության լապտերները») հուշարձանի բացման արարողությանը, որի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Մելիք Օհանյանն է։ Ավելի վաղ փաստաբան, Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Իվ Նիդեգգերը պահանջել էր չեղարկել քաղաքի իշխանությունների որոշումը։ Նրա խոսքով՝ Տրեմբլե այգին կանաչ գոտի է, ու այնտեղ չի կարելի որևէ բան կառուցել, բացի այգու ընդհանուր բարեկարգմանը ու քաղաքացիների հարմարությանը վերաբերող կառույցներից։ Նախագծի համակարգող Ստեֆան Քրիսթենսենն իր հերթին նշում է, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս, այդպես են վարվում քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Նշում են, որ 2014-ին նախագիծը պետք է իրականացվեր Արիանա այգում, բայց չեղարկվել է «միջազգային ասպարեզում Ժնևի չեզոքության խախտման» պատրվակով, չնայած իրականում այդ որոշումը կայացվել է Թուրքիայի իշխանությունների ճնշման ներքո։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր