հիմնական կայք
Լրահոս

Առողջապահության փոխնախարարը մեկնում է Եվրոպա՝ մասնակցելու վազքի մրցույթին. «Ժողովուրդ»

Առողջապահության փոխնախարարը մեկնում է Եվրոպա՝ մասնակցելու վազքի մրցույթին. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, ում ճանաչում են որպես «թութակով Սամվելիկ», որոշել է իրեն դրսևորել մեծ սպորտում: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` երիտասարդ փոխնախարարը մյուս շաբաթ մեկնելու է Եվրոպա՝ մասնակցելու Ավստրիայում կայանալիք վազքի մրցույթին։


Փաստորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ առողջապահության փոխնախարարի աթոռին հայտնված երիտասարդն այն աստիճան չի գիտակցում իր պաշտոնի կարևորությունը, այնքան պարապ է, անելիք չունի, որ հիմնական պարտականությունները որոշել է մի կողմ թողնել ու վազքի մրցույթի մասնակցել:

Ի դեպ, այս օրերին նրան հաճախ կարելի է տեսնել Երևանի կենտրոնական փողոցներում վազվզելուց. հավանաբար մարզվում է:

Հիշեցնենք` խոսքն այն փոխնախարարի մասին է, որը գործուն մասնակցություն է ունեցել առողջապահական համակարգում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում:

Ի դեպ, մինչ ֆինանսական գծով փոխնախարար Սամվել Մարգարյանը վազվզում է փողոցներում՝ պատրաստվելով մեծ մրցմանը, այս ընթացքում պոլիկլինիկաների աշխատողները չեն ստացել իրենց աշխատավարձերը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք