6653 դիտում
11:56 14-04-2018
ԱԺ անվտանգության աշխատակիցները առանձնակի խստությամբ են ստուգում ԱԺ բակ մտնող մեքենաները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքենաները:
Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մեքենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվություն է տվել: Եվ ահա, մեր տեղեկություններով, ԱԺ մուտք գործող բոլոր մեքենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների մեքենաների տակը և համոզվելով, որ որևէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տալիս մուտք գործել:
Զարմանալի զուգադիպությամբ նման խիստ ռեժիմով ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տեղափոխել ԱԺ դահլիճ և ակցիա իրականացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ստուգումների ռեժիմը խստացվել է` նպատակահարմարությունից ելնելով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2715 դիտում
11:32 06-04-2019
Կառավարության աշխատակազմին սպասարկող մեքենաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն ճոխություն է թույլ տալիս. «Ժամանակ»
2770 դիտում
17:24 02-06-2018
Հրդեհային անվտանգության շուրջ 406 ստուգում և հետազոտություն. ԱԻՆ-ը շարունակում է հրդեհային անվտանգության ծրագիրը
16286 դիտում
21:12 18-11-2014
ՃՈ աշխատակիցները ստուգում են վարորդի փաստաթղթերը և «թուլանում» ծիծաղից. տեսանյութ
Այս բաժնից
22783 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4988 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին