211652_close_icon
views-count4353 դիտում article-date 11:44 14-04-2018

ՀՀ-ի դեպքում 20 տոկոսի մասին խոսակցությունը ձևական պայմանականություն է. Լոռ Դելքուր. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանը հնարավորություն կունենա սկսել իրա­կանացնել համաձայնագրի մեծ մասը, հատկապես այն հատվածները, որոնք առնչվում են ԵՄ իրավասություննե­րին և ոչ ԵՄ անդամ երկրներին, իսկ մեծ հատվածը վերա­բերում է ԵՄ-ին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է եվրոպացի փորձագետ Լոռ Դելքուրը` անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Դելքուրի հավաստմամբ` ասոցացման համաձայնագրերի մեծ հատվածը սկսել է իրագործվել ստորագրումից հետո, նաև ԵՄ-ին երեք ասոցացված երկրների դեպքում: Այսինքն` նրա խոսքով, մինչ ԵՄ-ի կողմից այս համաձայնագրի ամբողջական վավերացու­մը, Հայաստանը հնարավորություն կունենա սկսել իրա­կանացնել համաձայնագրի մեծ մասը: Եվ պաշտոնական վավերացումից հետո միայն ԵՄ-ն կկարողանա արա­գացնել ՀՀ-ի բարեփոխումների գործընթացը, կկարողա­նա ինչ-որ կերպ ազդել համաձայնագրի լիարժեք ներդր­ման վրա: Դելքուրի խոսքով` համաձայնագրի այն հատ­վածները, որոնք վերաբերում են ԵՄ երկրներին, չեն կա­րող իրագործվել: «ՀՀ-ի դեպքում, կարծում եմ, համաձայնագրի մեծ մասը և գուցե նախանշվածից ավելին ուժի մեջ մտնի, իսկ 20 տոկոսի մասին խոսակցությունը ձևական պայմանականություն է, քանի որ նման համաձայնագրի համար իսկապես անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների վավերացումը և մանդատը»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր