17522 դիտում
10:22 14-04-2018
ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 30 հրթիռ են արձակել Սիրիայի տարածքում, որոնց երրորդ մասը Սիրիայի զինված ուժերը կարողացել են խոցել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սիրիայի կառավարությունում իր անանուն աղբյուրը:
ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը ճեպազրույցում նշել է, որ հարվածները հասցրել են քիմիական զենքի արտադրության ծրագրին առնչվող 3 թիրախների:
Դամասկոսի շրջանում թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոնը, որը մասնակցում է քիմիական զենքի մշակմանն ու արտադրությանը: Հոմսում դաշնակիցները ռմբակոծել են քիմիական զենքի պահեստը: Վերջին թիրախը եղել է քիմիկատների պահեստարանն ու հրամանատարական կետը։Այդմասին նշել է Դանֆորդը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս նոր հարվածներ չեն նախատեսվում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնլդ Թրամփը հանդես էր եկել ազգին ուղղված ուղերձով, որում հայտարարել էր Սիրիային «կետային հարվածներ» հասցնելու մասին: Ավելի ուշ հարվածներ հասցնելու փաստը հաստատել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև Ֆրանսիայում Ելիսեյան պալատը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
911 դիտում
20:10 02-07-2014
Պակիստանի ՌՕՈւ-ն հրթիռային հարվածներ է հասցրել ահաբեկիչների երեք ճամբարներին
1517 դիտում
09:16 05-10-2015
Թուրքական ավիացիան հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում քուրդ զինյալների դիրքերին
2052 դիտում
11:09 01-07-2019
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսին ու Հոմսին, կան զոհեր, այդ թվում՝ երեխա. SANA
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը