211652_close_icon
views-count24135 դիտում article-date 23:30 13-04-2018

ՌԴ Վոլոգդայում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 7 հոգի. կա 2 ծանր վիրավոր

Այսօր՝ ապրիլի 13-ին, ՌԴ Վոլոգդայի մարզի Չերեպովեցկի շրջանում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Չերեպովեցկի շրջանի Վոլոգդա-Նովայա Լադոգա A-105 մայրուղում բախվել են միկրոավտոբուսն ու բեռնատարը, ինչի հետևանքով կա 7 զոհ, ևս 2 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: Նշվում է, որ մահացածների մեջ երեխաներ չկան: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պարզվում են ավտովթարի հանգամանքները: Վաղը՝ ապրիլի 14-ին, Վոլոգդայի մարզում սգո օր է հայտարարվել:

Նմանատիպ նյութեր