211652_close_icon
views-count3926 դիտում article-date 18:13 13-04-2018

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը. մասնակցում է նաև Հայաստանը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը, որին ի թիվս 25 երկրների 290 մարզիկների մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 1998-2001թթ. ծնված ուժեղագույն սամբիստները: Մեր պատվիրակությունը Պրահա է ժամանել բավականին ներկայացուցչական կազմով՝ 21 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Միքայել Հայրապետյանը: Այսօր մրցագորգ կմտնեն մեր մարզիկներից 6-ը: [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]

Նմանատիպ նյութեր