211652_close_icon
views-count9195 դիտում article-date 10:21 13-04-2018

Կառավարության հետնամուտքի մոտ Հրանուշ Հակոբյանի վարորդը ծաղիկներ էր ընդունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, մինչ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը մասնակցում էր կառավարության նիստին, կառավարության հետնամուտքի մոտ տոնական տրամադրություն էր: Բանն այն է, որ երեկ Հրանուշ Հակոբյանի ծննդյան օրն էր, և վերջինիս վարորդն էր ընդունում նախարարին ուղարկված ծաղիկները: «Ժողովուրդ» օրաթեթրի թղթակիցը նկատեց, որ կառավարության շենքին մոտեցավ դեսպանատան համարերով մեքենա, և Հրանուշ Հակոբյանի վարորդին փոխանցեց վարդեր: Նախարարի վարորդը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարին ծնունդն է, սակայն հրաժարվեց ասել, թե որ դեսպանն էր ուղարկել վարդերը: Նիստի ավարտից հետո տիկին Հակոբյանը իջավ կրկին վարդերով: Երևի գործընկերներն էին շնորհավորել նրան ու նվիրել ծաղիկներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր