211652_close_icon
views-count16133 դիտում article-date 14:33 11-04-2018

Ադրբեջանում նախագահական ընտրություններն ընթանում են ամենակոպիտ խախտումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր Ադրբեջանում մեկնարկած արտահերթ նախագահական ընտրություններն ընթանում են լուրջ խախտումներով: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների լցոնումներ: Մասնավորապես, Բաքվի Յասմալի շրջանի ընտրատեղամասում կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է քաղաքացին քվեատուփ նետում միանգամից մի քանի քվեաթերթիկ: Մեկ այլ ընտրատեղամասում տեղամասի անդամները թղթով փակում են տեսախցիկը և բաց անում միայն մի քանի վայրկյան անց: Տեսանյութում ակնհայտ երևում է, որ դրանից հետո քվեատուփում թերթիկների թիվն ավելացած է: Ադրբեջանական «Թուրան» լրատվամիջոցն էլ հայտնել է, որ իր ֆոտոթղթակցի գործունեությունը խոչընդոտվել է: Ընտրատեղամասում ասել են, թե նա գրանցված չէ, մինչդեռ ավելի վաղ ԿԸՀ-ից հայտնել էին, որ լուսանկարիչների աշխատանքը սահմանափակող որևէ կանոն չկա: [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/11/1093499/]Հիշեցնենք[/url], որ նախագահի պաշտոնի համար պայքարում են 8 թեկնածուներ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից՝ Ղուդրաթ Հասանգուլիևը, «Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից»՝ Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից՝ Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խումբ» կուսակցությունից՝ Ռազի Նուրուլլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից՝ Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը և «Ադրբեջանի դեմոկարտական կուսակցությունից»՝ Սարդար Մամեդովը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր