211652_close_icon
views-count44782 դիտում article-date 23:00 10-04-2018

«Միկա» մարզադահլիճում Հայաստանի «Կիոկուշին» կարատեի Ֆեդերացիայի 1000-ից ավելի մարզիկներ անցկացրեցին սեմինար-պարապմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 10-ին, Հայաստանի «Կիոկուշին» կարատեի Ֆեդերացիայի մարզիկները «Միկա» մարզադահլիճում անցկացրեցին սեմինար-պարապմունք՝ Դեվիդ Փիթհալի և Ալեքս Կերրիգենի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցեցին ֆեդերացիայի 1000-ից ավելի սաներ, որոնք ավելացրեցին իրենց գիտելիքների և հմտությունների պաշարը: Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը ասաց, որ Հայաստանի «Կիոկուշին» կարատեի Ֆեդերացիան կանգ չի առնում և է՛լ ավելի է ուժեղացնելու մեր ազգային հավաքականը: Հայաստանի «Կիոկուշին» կարատեի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, ապրիլի 7-ին և 8-ին Երևանում անցկացվեց «Կիոկուշին» կարատեի Եվրոպայի առաջնությունը: Այս սպորտային իրադարձությանը մասնակցեցին 700 առաջատար մարզիկներ՝ աշխարհի 27 երկրներից: Միջոցառումն աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ և դիտարժանությամբ: Հայ մարզիկները ևս գրավեցին պատվավոր հորիզոնականներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 473+
473+

Նմանատիպ նյութեր