211652_close_icon
views-count4006 դիտում article-date 11:26 10-04-2018

Լիբանանի տուրիզմի նախարարը մասնակցել է հայկական ավիաընկերության մեկամյակի միջոցառմանը

Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանի և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանավորությամբ ապրիլի 7-ին տեղի ունեցավ «Էյր Արմենիա» ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթների իրականացման մեկամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդնավակայանի տնօրենը, Լիբանանի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչներ, լիբանանահայ քաղաքական, մշակութային գործիչներ և բազմաթիվ հյուրեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Իրենց ելույթներում նախարար Կիտանյանը և դեսպան Մկրտչյանը, հատուկ ընդգծելով չվերթի պահանջված լինելու հանգամանքը, կարևորեցին դրա շարունակականության ապահովումը, մասնավորապես երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների ընդլայնման համատեքստում: Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ավիաընկերության անվանումը խորհրդանշական է. Հայաստանի անունը կրող ընկերությունը մատնանշում է Հայաստանի տեղը աշխարհի քարտեզի վրա և հրավիրում զբոսաշրջիկներին՝ այցելելու Հայաստան: Միջոցառումն եզրափակվեց Հայաստանից Բեյրութ ժամանած «Մուշ» պարային համույթի կատարումներով:

Նմանատիպ նյութեր