8470 դիտում
23:28 08-04-2018
Իսրայելը արգելել է անվադողեր ներմուծել Գազայի հատված. դրանցով ծխի վարագույր են ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսրայելական իշխանությունները արգելել են Գազայի հատված ներմուծել ավտոմոբիլային անվադողեր: Տեղի սահմանային վարչության ղեկավար Ռաիդ Ֆատուհը հայտնել է, որ դեռ պարզ չէ, թե այս սահմանափակումները որքան կտևեն:
Նշվում է միայն, որ այս արգելքը ընդունել են այն բանից հետո, երբ բողոքի դուրս եկած պաղեստինցիները բաժանարար սահմանագծի շրջանում սկսել են անվադողեր այրել: Դրանով նրանք ծխի վարագույր են ձևավորել՝ խանգարելով նշանառուներին, որոնք արդեն հասցրել էին մի քանի տասնյակ ցուցարար սպանել:
Նշենք, որ մարտի 30-ից մինչև ապրիլի 15-ը պաղեստինցիներն անցկացնում են «Վերադարձի մեծ քայլերթ»՝ ի պաշտպանություն Հազայի հատվածի բնակիչների իրավունքների, որոնց հողերը Իսրայելը վերահսկում է: Զանգվածային ակցիայի շրջանակներում Իսրայելի հետ սահմանի երկայնքով վրանային քաղաք է ստեղծվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
889 դիտում
12:44 18-11-2023
Իսրայելը համաձայնել է թույլ տալ, որ օրական Գազայի հատված մտնի վառելիքով բեռնված երկու բեռնատար
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը