8418 դիտում
23:52 07-04-2018
Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները
Ձևավորված ավանդույթի համաձայն, որպես ապրիլյոթյան ևս մեկ ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, Մայրության և գեղեցկության օրը վերագործարկվում են մայրաքաղաքի բոլոր շատրվանները:
Հանրապետության հրապարակի ջրախոս կոթողների միացմանը ներկա են գտնվել բազմաթիվ երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր, ինչպես նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Հանրապետության գլխավոր հրապարակում հավաքված կանանց ու աղջիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում՝ ֆլեշմոբի միջոցով նրանց շնորհավորել են նաև փոքրիկ երևանցիները:
Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունների համար, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ ցուցաբերվող մշտական հոգատարության շնորհիվ 2800-ամյա մայրաքաղաք Երևանը միշտ երիտասարդ է մնում:
Նմանատիպ նյութեր
1013 դիտում
15:19 17-03-2014
Ապրիլի 1-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները, ապիրլի 7-ից՝ շատրվանները
1225 դիտում
12:43 01-04-2014
Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները
824 դիտում
19:50 07-04-2015
Վերագործարկվել են մայրաքաղաքի ջրային կառույցները
Այս բաժնից
367 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
733 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան